Ով է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը. Նոր մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։

Ինչպես են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը որեւէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։

Հիմա ամենագլխավոր պատմության մասին

Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը,Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։

Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում, դուրս գալիս, նրան բռնում, կանգնեցնում, հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադեւոսյանը ձերբակալված է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն