Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման վտանգի տակ են հայտնվել

Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման սպառնալիքի տակ են: Այս մասինհայտարարել է Oettinger-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բլաշչակը։

Ներկայումս Գերմանիայում գարեջրի արտադրությունը կազմում է 80 միլիոն հեկտոլիտր։ Որոշ շուկայի մասնակիցներ կանխատեսում են, որ հինգ տարի հետո այս ցուցանիշը կնվազի մինչև 65 միլիոն հեկտոլիտր։

Նրա խոսքով՝ արդեն կարելի է տեսնել, թե ինչպես է «գարեջրատների աշխարհը փլուզվում»։ Նա նշել է, որ փոքր բիզնեսները գրեթե ամեն օր սնանկանում են, և ենթադրել է, որ դա կազդի նաև խոշոր ընկերությունների վրա։

Ընդհանուր միտումը, ըստ նրա, կապված է երկրում գարեջրի սպառման անընդհատ անկման հետ. Գերմանիայում նախորդ սերունդները փոխարինվում են նորերով, որոնք «շատ ավելի մտահոգված են իրենց առողջությամբ»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն