«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները, հանդես էին գալիս ի պաշտպանություն Հայ-ռուսական հարաբերությունների պահպանման

«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները 2025 թվականի օգոստոսի 23-ին Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության: Կարգախոսները գրվել էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանի հյուսիսում, Շիրակի մարզի վարչական կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքում։ Երևանից Գյումրի հեռավորությունը կազմում է 126 կմ է։ Բազայում ծառայում են […]

Տղամարդը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել. նա ձերբակալվել է

Օգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։ Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: […]

Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման վտանգի տակ են հայտնվել

Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման սպառնալիքի տակ են: Այս մասինհայտարարել է Oettinger-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բլաշչակը։ Ներկայումս Գերմանիայում գարեջրի արտադրությունը կազմում է 80 միլիոն հեկտոլիտր։ Որոշ շուկայի մասնակիցներ կանխատեսում են, որ հինգ տարի հետո այս ցուցանիշը կնվազի մինչև 65 միլիոն հեկտոլիտր։ Նրա խոսքով՝ արդեն կարելի է տեսնել, թե ինչպես է «գարեջրատների աշխարհը փլուզվում»։ Նա նշել է, […]

Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադովը՝ Ադրբեջանից Նախիջևան «անարգել» ցամաքային կապի մասին

Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ քաշված և խթանված խաղաղության նախաձեռնությունը լայն միջազգային աջակցություն և պաշտոնական ճանաչում է ստացել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ Վաշինգտոն կատարած Ալիևի այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում: «Համատեղ հայտարարությունը ոչ միայն […]

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Գոռավան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» (արտադրված 30․07․2025 թ․) և «Պանիր Լոռի» (արտադրված 31․07․2025 թ․)  արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Կաթնաշոռ» […]

Թիմում ինձ հատկապես օգնում է Մխիթարյանը, որն իմ թարգմանիչն է, մինչ ես իտալերեն եմ սովորում. Սուչիչ

Միլանի «Ինտերի» խորվաթ նորեկ Պետար Սուչիչը «Տորինոյի» դեմ Ա Սերիայում իր նորամուտի խաղից հետո (5։0) կիսվել է իր տպավորություններով։ «Յուրահատուկ զգացողություն է խաղալ «Սան Սիրոյում» այս հիանալի երկրպագուների առաջ։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, լավ խաղացինք, պետք է շարունակենք այսպես։ Ես դեռ շատ առումներով կատարելագործվում եմ, ուրախ եմ «Ինտերում» լինելու համար, փորձում եմ ամեն խաղում […]

Թեհրանը uպառնում է պատասխան միջոցներով Ավստրալիայից Իրանի դեսպանի արտաքսումից հետո

Թեհրանը սպառնում է պատասխան միջոցներով Ավստրալիայից Իրանի դեսպանի արտաքսումից հետո: «Մեղադրանքները լիովին անհիմն են: Դիվանագիտական ​​մակարդակով ցանկացած անտեղի և անհիմն գործողություն կպատասխանվի փոխադարձ միջոցներով», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Բնակարանային գողություններ` Մասիսում․ 59-ամյա կատարողը ձերբակալվել է

Օգոստոսի 21-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում 64-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել, որ Մասիս քաղաքի 7-րդ փողոցում գտնվող իր տնից գողություն է արվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ից: Նշված հասցե մեկնած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին տանտերը հայտնել է, որ նախորդ օրը կեսօրից ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում հագուստի գրպանից 43 հազար դրամ են գողացել։ […]

«3+3» ձևաչափն արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի կարգավորմանը. Բաղայի

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային: Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»: ««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն […]

Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով. Պապոյան

Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է: Սակայն երկու երկրներն էլ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ են տեսնում, մտադիր են ընդլայնել համագործակցության ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվեց  Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։ «Վերջին տարիներին […]

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

Եվրոպայի Էկոլոգիապես ամենակայուն «Wizz Air» ավիաընկերությունն ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս)։ Ս.թ. Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։ Նոր ուղղությունը կգործարկվի […]

«Nissan»-ը Փափազյան փողոցում վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների […]

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը), հայտնեցին ՔԿ-ից՝ անդրադառնալով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքին: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել […]

Բյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ:  Այս մասին հայտնում էShamshyan.com-ը: Կոլեկտիվը այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսուցիչներն […]

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։ Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝ • արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, • արտադրական շինությունները ապահովված չեն […]

Արեգակի վրա գրանցվել է վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ամենամեծ բռնկումը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը հայտնել են, որ Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ ամենամեծ բռնկումը վերջին երկու ամսվա ընթացքում:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ Արեգակի ակտիվությունը գիշերը աճել է, և «ընթացիկ միտումների հիման վրա 24 ժամվա ընթացքում պետք է […]