Հրդեհ է բռնկվել Թաթուլ գյուղում

Օգոստոսի 27-ին, ժամը 14։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թաթուլ գյուղի 1-ին փողոցում։

 

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 15։38-ին, մարվել՝ 21։43-ին։ Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր, տրակտորի կցորդիչ և խոտածածկույթ։

 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն