Առաջնորդելու եմ, որ Վեհարանն ազատվի Կտրիճ Ներսիսյանից, առաջիկայում կտեսնեք դրսևորումները

Առաջնորդելու եմ, որ Վեհարանն ազատվի Կտրիճ Ներսիսյանից, առաջիկայում կտեսնեք դրսևորումները։ Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի ՀԱԵ հետևորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ. ասել եմ՝ առաջնորդելու եմ այդ գործընթացը»,- ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս նշել է, որ Վեհարանը պետք է ազատի Կտրճ Ներսիսյանի ներկայությունից։

 

Փաշինյանը, մասնավորապես, գրել էր, որ պիտի ստեղծեն Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը լուծելու համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն