Վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Բախման հետևանքով «Mercedes ML»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում տեղադրված կրպակի մոտ։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն