Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պետք է բնավորություն ցույց տա. Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ Հայաստանի հավաքականում մթնոլորտը հրաշալի է։

«Հավաքականում հրաշալի մթնոլորտ է: Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ հավաքականին՝ հնարավորինս լավ արդյունք գրանցելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սպերցյանը:

Կիսապաշտպանի խոսքով` հավաքականին հեշտ հանդիպում չի սպասվում, բայց թիմը պետք է բնավորություն ցույց տա:

Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Բանակը փլուզման եզրին է․ համազգեստը դարձրել են ծաղրի առարկա․ Սերգո Մուրադյան

Մենք ուզու՞մ ենք, որ Նախիջևանով զենք ու զորք տեղափոխենք Մեղրի, նախ դա պետք է որոշենք. Փաշինյան

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը