«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 4-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 4-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ: Այս մասին հայտնում են Հայաստնաի շախմատի ֆեդերացիայից:

Այսպիսով, Ռոբերտը 4 հնարավորից ունի 2.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։

Շանթ Սարգսյանը հաղթել է Մուխիդին Մադամինովին և նույնպես ունի 2.5 միավոր:

Հաջորդ խաղափուլում Շանթը կմրցի Լևոն Արոնյանի հետ:

Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 1.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 1 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Թան Չժունյիի հետ։

Լիլիթ Մկրտչյանը ունի 1 միավոր։

5-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

Բանակը փլուզման եզրին է․ համազգեստը դարձրել են ծաղրի առարկա․ Սերգո Մուրադյան

Մենք ուզու՞մ ենք, որ Նախիջևանով զենք ու զորք տեղափոխենք Մեղրի, նախ դա պետք է որոշենք. Փաշինյան

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը