Սեպտեմբերի 16-ին, Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։
«
Սիրելի հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում, դարձա Աշխարհի չեմպիոն 🥇։
Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։
Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ։ 🇦🇲💪
Dear compatriots,
I am pleased to inform you that at the 27th World Para-Armwrestling Championship, held on September 10–23 in Albena, Bulgaria, on September 16 I became the World Champion 🥇 in the up to 80 kg weight category.
The World Championship brought together representatives from 58 countries, which makes this victory even more valuable.
This is already my fourth World Champion title, and throughout my sporting career I have also become a five-time European Champion, as well as a two-time World Cup winner.
I sincerely thank you all for your support and trust. This victory belongs to you as well. 🇦🇲💪
Armenian Wounded Heroes Fund
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա»