Պահեստազորի զինվորականների, մարտական ուղի անցած հայրենասերների և ազգային ուժերի դիրքորոշումը հստակ է․
Եկեղեցին չի հանձնվում, Վեհափառը չի մեկուսացվում, իսկ ազգային ինստիտուտների դեմ տարվող ցանկացած քարոզչություն
պիտի ստանա համարժեք քաղաքական և հանրային հակազդեցություն։
Եկեղեցին մեզ համար ոչ միայն հավատքի կառույց է, այլ ազգային անվտանգության հիմնասյուն, պատմական հիշողության պահապան և պետականության շարունակականության երաշխավոր։
Համահայկական Ճակատը հայտարարում է իր անվերապահ, անշեղ և գիտակցված աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։
Այսօրվա հրամայականը. հոգևորական թե զինվորական, շարքային, թե բարձրաստիճան` կանգնած են մեկ շարքում` Հայոց եկեղեցու կողքին:
«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը


































