Համահայկական Ճակատը հայտարարում է իր անվերապահ, անշեղ և գիտակցված աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

Պահեստազորի զինվորականների, մարտական ուղի անցած հայրենասերների և ազգային ուժերի դիրքորոշումը հստակ է․ Եկեղեցին չի հանձնվում, Վեհափառը չի մեկուսացվում, իսկ ազգային ինստիտուտների դեմ տարվող ցանկացած քարոզչություն պիտի ստանա համարժեք քաղաքական և հանրային հակազդեցություն։ Եկեղեցին մեզ համար ոչ միայն հավատքի կառույց է, այլ ազգային անվտանգության հիմնասյուն, պատմական հիշողության պահապան և պետականության շարունակականության երաշխավոր։ Համահայկական Ճակատը հայտարարում է […]

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է պահանջել, թե ինչու է հայ մարզիկը փակել Ադրբեջան անվանումը մարզազգեստի վրա

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԿԳՄՍՆ սպորտը համակարգող փոխնախարար Հասմիկ Ավագյանի հարցումը և իրենց պատասխանը: Որպես հետգրություն՝ նա գրել է. «ՀԱՅԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ»:  

Ֆրանսիան քվեարկության կդնի NATO-ից դուրս գալու հարցը. խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետե

«Ավելի քան երբևէ, հարց է առաջանում Ֆրանսիայի մասնակցության Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը՝ Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող և գործող ռազմական դաշինքին։ Ես ներկայացնում եմ բանաձևի առաջարկ, որը կոչ է անում Ֆրանսիային դուրս գալ NATO-ից», — գրել է Կլեմանս Գետեն: Նման քայլը պայմանավորված է ԱՄՆ վերջին գործողությունների ու հայտարարությունների հետ։ «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]