«Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։ Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստորեն, խոստովանել է, որ ոչինչ չի անում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին։
Եթե պարզվի, որ 52 պարեկ առնչություն ունի Ծառուկյանի հետ, հրահանգելու եմ՝ ազատեն․Փաշինյան
Փաշինյանն ընդդիմությանն է մեղադրում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ
Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։
«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա՞»,- հայտարարել է Փաշինյանը
Դավիթ Իշխանիյանի որդին՝ Արմեն Իշխանյանը նշել է, որ ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է։ «Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,- ընդգծել է Արմեն Իշխանյանը։
Նա ասաց, որ իրենց իրավապաշտպանների հետ կապի մեջ են, Դավիթ Բաբայանի ձայնագրությունը ևս լսել են։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ նման հաղորդագրությունները անհրաժեշտ են, քանի որ դեռևս վճիռները չեն տրվել ապօրինի պահվող անձանց, որպեսզի հայկական կողմի իրավապաշտպաններն ավելի արագ գործեն, Իշխանյանը համաձայնեց եւ նշեց. «քանի դեռ ունենք իշխանություն, որն իր «այսպես ասած» խաղաղության համար բնական նախապայման չի ներկայացնում գերիների վերադարձը և իր անգործությունը կոծկում է ներքաղաքական իրավիճակով ու հնարած թեզերով, մենք ապավինում ենք միջազգային իրավունքին և շարունակում ենք պայքարը»։

































