Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- նշել է փաստաբանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն