ՀԿԿ-ն այսօր և վաղը իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր […]
Զինծառայողներին հրահանգավորում են .«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը, որ տարիներ շարունակ քննադատում էր նախկիններին ընտրությունների ժամանակ բանակին բաց քվեարկություն պարտադրելու համար, մեր տեղեկություններով, այս հարցում էլ հետ չի մնացել նրանցից։ Բանն այն է, որ մեր տեղեկություններով՝ զինվորականներին հրահանգել են քվեախցիկների իրենց հետ դուրս բերել երրորդ համարի քվեաթերթիկը, երրորդ համարի տակ, ինչպես հայտնի է, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է հանդես գալիս։ […]
Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես […]