Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից», ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կարսնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է մնալ և ելույթները շարունակել թիմում։ Այս մասին հայտնում է eurofootball.ru-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանն ու հարձակվող Ջոն Կորդոբան հայտնել են «Կրասնոդարին» այս ամառ թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։ Սակայն այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում։ Միաժամանակ, եթե առաջարկ […]
Գազ չի լինելու Գեղարքունիքի մարզում, Վանաձորի, Երևանի որոշ հատվածներում օգոստոսի 26-ին և 27-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Տավրոս, 3-րդ մաս թաղամասերի գազասպառողների և տարբեր […]
Ինչքան բարդ ու դժվարին էր ՀՀ անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․ «Սիրելի’ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն […]
Այսօր մեր ժողովրդի առաջ կրկին դրված է անկախության իրավունքը հաստատելու, Արցախի կարգավիճակը վերականգնելու խնդիրը. Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 34-րդ տարելիցի առթիվ: Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Պատմական այս փաստաթուղթը մեր Սահմանադրության հիմք է կազմել և նախորդել է հանրաքվեին, […]
Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որեւէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես […]
Բնակարան, մեքենա, 908 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միեւնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում: Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի […]
Իշխանություններն այս անգամ մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով են խոչընդոտներ ստեղծում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների համար.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության […]