«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով ցանկանում են խոչընդոտ առաջացնել շարժման առաջնորդների եւ աջակիցների համար։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, եւ այդ առիթով համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



































