Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ. Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանում

«Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից»,-Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով խորհրդաժողովին ունեցած ելույթում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում գերության մեջ գտնվո Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Նա նշել է. «Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ»։

Բրյուսելում այսօր անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով:  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից հայտնել են, որ համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը. համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն