Ալիևը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. սպառնալիքի դեպքում երկրները կմոբիլիզացնեն ողջ ներուժը

Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունը անխախտ են, իսկ երկու ժողովուրդներն այդ տեսակետն են կիսում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ՝ պատասխանելով Անադոլուի լրագրողի հարցին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների։

Նրա խոսքով՝ երկրների քաղաքական և տնտեսական կապերը բարձր մակարդակի վրա են, պահպանում են սերտ բարեկամական հարաբերություններ։ Ալիևը նշել է, որ երկրները դաշնակիցներ են, և «եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռազմական, իր դաշնակցին պաշտպանելու համար»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն