Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշի, ինչը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Անցյալ տարվա նույն օրվա համեմատ այն բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբից բարձրացել է 58 սմ-ով։


































