Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող՝ ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներն Ամուրի և Չելյաբինսկի մարզերում գտնվող «Ուկրաինկա» և «Շագոլ» ռազմական օդանավակայանների վրա։ Ձերբակալվել են նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ ԱԴԾ-ն առգրավել է 24 FPV-դրոն։ Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական գործակալները FPV-դրոնները մարդատար […]
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

Եվրոպական երկրները հայտնել են ավելի քան 10 հազար հավելյալ մահվան դեպքերի մասին՝ հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, EuroMOMO ցանցի հրապարակած տվյալների համաձայն՝ մահերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ EuroMOMO-ն տվյալները […]
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ

Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրադրության հետագա սրացումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Միջնորդների խնդիրն է կանխել լարվածության սրացումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։ […]
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը։ «Մենք վերահսկողության տակ ենք վերցնում Հորմուզի նեղուցը։ Նրանց (Իրանի) մոտ այլևս ոչինչ չկա», — ասել է Թրամփը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Հի’եցնենք, որ ավելի վաղ MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային նավ չի […]
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև նոր ձևավորված Ազգային ժողովը դեռ ամբողջությամբ չի սկսել իր աշխատանքը և դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, արդեն գործընթացներ են սկսվել պատգամավորների նկատմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա և մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։ […]
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել

Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ 9-ամյա մի աղջիկ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բժիշկները հայտնել են, որ 9-ամյա Թալա Աբու Մաթարը զոհվել է Գազայի կենտրոնական մասում գտնվող ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի վրա իսրայելական ուժերի կողմից արձակված կրակոցներից։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ […]
Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից

Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ. Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ […]
Ալիևը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. սպառնալիքի դեպքում երկրները կմոբիլիզացնեն ողջ ներուժը

Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունը անխախտ են, իսկ երկու ժողովուրդներն այդ տեսակետն են կիսում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ՝ պատասխանելով Անադոլուի լրագրողի հարցին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների։ Նրա խոսքով՝ երկրների քաղաքական և տնտեսական կապերը բարձր մակարդակի վրա են, պահպանում են սերտ բարեկամական հարաբերություններ։ Ալիևը նշել […]
ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով

Նավթի գները երկուշաբթի աճել են ավելի քան 4 տոկոսով՝ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների շարունակվող վտանգի ֆոնին, գրում է Ռոյթերսը։ Բրենթ տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 3.10 դոլարով կամ 4.08 տոկոսով՝ մինչև մեկ բարելի դիմաց 79.11 դոլար, իսկ WTI-ն՝ 2.95 դոլարով կամ 4.11 տոկոսով՝ մինչև 74.36 դոլար։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ կիրակի ավարտել […]
Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է. «Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից»։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն, հրահրելով տարածաշրջանի երկրներին, փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը և վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը»։
Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում

Ֆրանսիայում տարվա երրորդ շոգային ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում։ Իշխանությունների տվյալներով, կիրակի երեկոյան կրակը այրել էր շուրջ 300 հեկտար և շարունակել էր տարածվել։ Մարելու աշխատանքներին ներգրավված են հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ։ Հրդեհը խաթարել է A6 մայրուղու երթևեկությունը և առաջացրել […]
2026-ը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայում

Աշխարհի տարբեր հատվածներում շոգերի, երաշտների ու անտառային հրդեհների աճը կրկին առաջադրել է կլիմայական փոփոխությունների հարցը։ Գիտնականների գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին շատ տարածաշրջաններում կպահպանվեն սովորականից բարձր ջերմաստիճաններ՝ ազդելով առողջության, տնտեսության և գյուղատնտեսության վրա։ Վերջին տարիներին մոլորակի միջին ջերմաստիճանը աճում է՝ փորձագետների խոսքով՝ ջերմոցային գազերի արտանետումների ավելացման հետևանքով, ինչը խթանում է ծայրահեղ եղանակները։ Բժիշկները զգուշացնում են ջրազրկման, արևահարության […]
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նրա խոսքով՝ լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշի, ինչը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Անցյալ տարվա նույն օրվա համեմատ այն բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբից բարձրացել է 58 […]
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի, հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Կառավարության ամենօրյա զեկույցի համաձայն, որը Ռոդրիգեսը հրապարակել է Telegram-ի իր ալիքում, վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել են օթևանից։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը զգալիորեն վնասվել են։ Փրկվել է 6 462 մարդ, 32 401-ը ստացել […]
Ջրանջատումների մասին

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ հուլիսի 15-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 16-ը, ժամը 22։00 կդադարեցվի Ավան, Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջանների ջրամատակարարումը ամբողջությամբ։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Գառնիում ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը երեք տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին Մեղրի Մոլորակը, որը այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև մեղրի համտեսի սրահ և ապիթերապիայի հատուկ տնակ։ Նրանք ներկայացնում են մեղրի տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղր, մեղրի գինի, ինչպես նաև կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։ Մեղրի Մոլորակն Ակբա Ֆեդերացիայի […]
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը առաջիկա օրերին կհրավիրվի ԱԳՆ՝ բացատրություններ տալու վերջին կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը տեսնում է ռուսական հետք։ Դա հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Բարոյի խոսքով՝ Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունները իրականացնում են թվային դիվերսիաների և լրտեսության լայնածավալ արշավ։ Թիրախավորվել են պետական կառույցներ, ընկերություններ և օպերատորներ, նպատակն է տվյալների ձեռքբերում կամ գործողությունների […]