ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով

Նավթի գները երկուշաբթի աճել են ավելի քան 4 տոկոսով՝ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների շարունակվող վտանգի ֆոնին, գրում է Ռոյթերսը։

Բրենթ տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 3.10 դոլարով կամ 4.08 տոկոսով՝ մինչև մեկ բարելի դիմաց 79.11 դոլար, իսկ WTI-ն՝ 2.95 դոլարով կամ 4.11 տոկոսով՝ մինչև 74.36 դոլար։

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ կիրակի ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Իրանն իր հերթին բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաների ուղղությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն