Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող՝ ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներն Ամուրի և Չելյաբինսկի մարզերում գտնվող «Ուկրաինկա» և «Շագոլ» ռազմական օդանավակայանների վրա։ Ձերբակալվել են նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

ԱԴԾ-ն առգրավել է 24 FPV-դրոն։

Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական գործակալները FPV-դրոնները մարդատար ավտոմեքենաներով տեղափոխել են Ռուսաստանի տարածքի խորքերը՝ անմիջապես դեպի «Ուկրաինկա» (Ամուրի մարզ) և «Շագոլ» (Չելյաբինսկի մարզ) օդանավակայանների ուղղությամբ։ Այնտեղ՝ վարձակալված ավտոտնակներում իրականացվել է դրանց հավաքումը և կիրառման նախապատրաստումը։

«Օպերատիվ մարտական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները», — հայտնել են ԱԴԾ-ից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն