Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Գառնիում ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը երեք տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին Մեղրի Մոլորակը, որը այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև մեղրի համտեսի սրահ և ապիթերապիայի հատուկ տնակ։

Նրանք ներկայացնում են մեղրի տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղր, մեղրի գինի, ինչպես նաև կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։ Մեղրի Մոլորակն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ծրագրի շահառու է, որի դասընթացները նրանց տվել են բիզնես մտածողության նոր մոտեցումներ, ծանոթություններ ու փորձ։

«Սկզբում նախատեսում էինք միայն մեղվանոց և փոքր արտադրամաս»,— ասում է Նարեկ Սարգսյանը։ «Կարծում եմ, որ ամենակարևորը հավատն է ինքդ քո և գաղափարի հանդեպ, որը գործում գլխավոր շարժիչն է»,— նշում է Ռուզաննա Դանիելյանը։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է՝ ավելի քան 75% մասնաբաժնով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն