Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի, հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Կառավարության ամենօրյա զեկույցի համաձայն, որը Ռոդրիգեսը հրապարակել է Telegram-ի իր ալիքում, վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել են օթևանից։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը զգալիորեն վնասվել են։ Փրկվել է 6 462 մարդ, 32 401-ը ստացել են բժշկական օգնություն։ Օգնություն է տրամադրվել 120 794 ընտանիքի, 19 583-ը տեղավորվել են 108 ժամանակավոր ճամբարներում, բաժանվել է 9 995 տոննա սննդամթերք։
Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջմամբ գրանցվել են երկու ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով, որոնց էպիկենտրոնները միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա են եղել Յարակույի նահանգում։ Երկրաշուշից հետո գրանցվել է 1 222 հետցնցում։


































