Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը առաջիկա օրերին կհրավիրվի ԱԳՆ՝ բացատրություններ տալու վերջին կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը տեսնում է ռուսական հետք։ Դա հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Բարոյի խոսքով՝ Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունները իրականացնում են թվային դիվերսիաների և լրտեսության լայնածավալ արշավ։ Թիրախավորվել են պետական կառույցներ, ընկերություններ և օպերատորներ, նպատակն է տվյալների ձեռքբերում կամ գործողությունների խափանում, օրինակ՝ Լեհաստանում երկաթուղային ենթակառուցվածքների դեպքում։

Նա նշեց, որ արշավը ազդել է եվրոպական մոտ տասը երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի վրա, սակայն չի հստակեցրել հասցված վնասը։ BFMTV-ին տված հարցազրույցում նախարարն ասաց, որ կսահմանվեն նաև պատժամիջոցներ ինը ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ, իսկ Ֆրանսիան կարողացել է բացահայտել հարձակումները՝ զգալիորեն ամրապնդելով իր կիբերպաշտպանությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն