ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C։ Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։

ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտնել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ շոգի նոր ալիքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Յուրոնյուզը։

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրների նույնիսկ կեսը չունի ծրագրեր՝ ծայրահեղ շոգի պայմաններում առողջությանը սպառնող ռիսկերի մեղմման համար։ Կլյուգեն ընդգծել է, որ ծրագրերը պետք է ներառեն օդերևութաբանական վաղ նախազգուշացումներ, աշխատանք բարձր ռիսկի խմբերի հետ, ինչպես նաև ոլորտային գերատեսչությունների միջև համակարգում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն