Եվրոպան արագորեն ամրապնդում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը Ռուսաստանի աճող սպառնալիքի և դաշինքում ԱՄՆ-ի դերի անորոշության ֆոնին, գրում է «Politico»-ն։ Տարածաշրջանը վերակառուցում է պաշտպանությունը՝ «առաջին օրերին՝ միայնակ» սցենարի համար։
Ֆինլանդիան պահպանում է համընդհանուր պաշտպանությունը, մոտ 870 հազար պահեստազորը և «տոտալ պաշտպանությունը», շեշտելով, որ կարող է միայնակ ընդունել առաջին հարվածը, միաժամանակ ուժեղացնում է սպառազինությունը և վերադառնում ականների կիրառմանը։ Լեհաստանը կառուցում է «Արևելյան վահան»-ը Կալինինգրադի ու Բելառուսի սահմաններին՝ ամրություններով, հակատանկային արգելապատնեշներով, անօդաչուներով ու սենսորներով, ծախսերը հասցնելով մինչև ՀՆԱ-ի գրեթե 5%։


































