Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկ բառով արձագանքել է հարցին, թե արդյոք հուլիսի 4-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կհայտնենք», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր, որ մոտ ժամանակում Մոսկվա կժամանի ԱՄՆ պատվիրակությունը, իսկ այցի ժամկետները կհրապարակի Ռուսաստանի նախագահի վարչակազմը։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել էր, որ Պուտինն ու Թրամփը չեն քննարկել Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը։


































