«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասին

Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումները Երևանի եվրոպական ուղղության հետևանք են, ասաց արևելագետ, տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատուության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։

Նրա խոսքով՝ խնդիրը գաղափարախոսական չէ, այլ տնտեսական. ինտեգրացիոն հարթակներում միաժամանակ լինելը դժվար է, երբ դրանց օրենսդրությունները չեն համատեղվում, և Հայաստանի եվրոպական շարժը չի կարող ֆինանսավորվել Ռուսաստանի կողմից։

Ավատկովը նշեց, որ սահմանափակումները ցավոտ են երկու կողմերի համար. հայկական ծիրանի գինը բարձրացել է, ինչը, ըստ նրա, «ԵՄ-ին շարժվելու գինն» է։ Նրա կարծիքով, այժմ խոսքը գյուղատնտեսական արտադրանքի մասին է, սակայն հնարավոր է քննարկվի նաև գազային համաձայնագրերի վերանայումը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն