«ՀայաՔվե»-ն ՍԴ-ին մեղադրում է Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարման հաստատման մեջ

«Հայաքվե»-ն հայտարարում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը «դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը»՝ «բռնազավթելով ժողովրդի իշխանությունը» և «հափշտակելով ԱԺ մանդատների ⅗-րդը»։ Կազմակերպության պնդմամբ՝ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի «հակասահմանադրական» որոշումը՝ երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

Հայտարարությունում ասվում է, որ ՍԴ-ն «ակնհայտ կանխակալություն» ցուցաբերեց և «տուրք տվեց աշխարհաքաղաքական ազդեցություններին»։ «Հայաքվե»-ն հայտարարում է պայքարի շարունակման և բոլոր պաշտոնյաների «անհատական պատասխանատվության» պահանջի մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն