«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունները հայտարարություն են արել՝ արձագանքելով Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների վերաբերյալ որոշմանը։ Նրանք պնդում են, որ այն չի լուծում լեգիտիմության խնդիրը, չի սրբագրում խախտումները և խորացնում է ճգնաժամը՝ պայքարը տեղափոխելով քաղաքական դիմադրության դաշտ։
Հայտարարության սկզբունքները՝ Սահմանադրության փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն և անհապաղ ազատում, ինչպես նաև գործող իշխանության հեռացում և նոր ազգային իշխանության ձևավորում։


































