ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի Վասիլևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին տեղեկացվել է հերթական ճեպազրույցի ընթացքում։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները բարելավել են իրենց մարտավարական դիրքերը և վերահսկողության տակ վերցրել Վասիլևկան։

Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Վլադիմիր Պուտինը հայտնել էր Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն