Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։ Լուրը հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի նոր պայմանագիրը «ներաձուրիների» հետ կլինի ուժի մեջ մինչև հաջորդ տարվա կեսերը։ 37-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբում է 2022 թվականի ամռանից։

Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Իտալիայի Սերիա Ա-ում անցկացրել է 30 հանդիպում։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն