Ադրբեջանը միշտ առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և հայտարարել է, որ անհետ կորած անձանց հարցի լուծումը Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացի կարևոր մասն է կազմում։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովի անդամ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Անհետ կորած անձանց հարցի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը և թափանցիկ համագործակցությունը։ Անհետ կորած անձի յուրաքանչյուր ընտանիք ապրում է իր սեփական ողբերգությունը։ Ադրբեջանն այս խնդրին բախվում է ավելի քան 30 տարի։ Անհետ կորած անձանց հարցը համաշխարհային մարդասիրական օրակարգի առաջնահերթություններից է», – ասել է Մամեդովը։
Նա նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը հանձնել է մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մարմինները։
«Մեր զինվորականները այս որոնումները կատարել են դժվար եղանակային պայմաններում և ականապատման բարձր սպառնալիքի պայմաններում», – հավելել է փոխնախարարը։


































