Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին

Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ […]
Իզմիրում անտառային հրդեհներ են

Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև անտառային գոտում։ Դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում թե՛ ցամաքային և թե՛ օդային ճանապարհով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 30 հրշեջ, տասնյակ կամավորներ, 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 ջրցան մեքենա և 4 բուլդոզեր։ […]
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավի բուֆերային գոտուց՝ իսրայելական զինված ուժերի կողմից վերջերս իրականացված ռեյդից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը: Ըստ ՄԱԿ-ի՝ խոսքը մոտավորապես 235 քառակուսի կիլոմետր տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին է: Աշ-Շարաան նաև դատապարտել է իսրայելական ստորաբաժանումների վերջին գործողություններն այդ […]
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանում համագործակցության հեռանկարներ է ստեղծում

«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա տարածաշրջանի համար ստեղծում է կայունության և համագործակցության ավելի մեծ հեռանկարներ»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի Վրաստանի բյուրոն, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար […]
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ողջամիտ գներով (խմբ.՝ Ռուսաստան վառելիքի մատակարարման վերաբերյալ), ապա դա տեղի կունենա։ Սա կլինի շուկայի կայունացմանն ուղղված ևս մեկ քայլ, և այն նպատակ ունի […]
Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ

Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը դատարանը թողեց անփոփոխ, տեղեկությունը դատարանից փոխանցեց 24News-ի լրագրողը։ Վարչական հսկողության սահմանափակումներից մեկը` Պրոբացիայի ծառյություն այցելելը, դատարանը սահմանեց շաբաթական մեկ անգամ:
Ադրբեջանը 2020թ․ նոյեմբերից ի վեր Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 զինծառայողի մարմին. Մամեդով

Ադրբեջանը միշտ առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և հայտարարել է, որ անհետ կորած անձանց հարցի լուծումը Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացի կարևոր մասն է կազմում։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովի անդամ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ «Անհետ կորած […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա, որը հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Քեթրին Բոմբերգերն այդ մասին ասել է «Անհայտ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության […]
Թուրքիան հնարավոր է S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի F-35 կործանիչներ գնելու համար

Թուրքիան հնարավոր է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառի Հարավային Կորեային՝ դրանք Ռուսաստանին վերադարձնելու փոխարեն՝ ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին Հոդվածում նշվում է, որ Անկարան 2019 թվականին բացառվել է F-35-ի մատակարարման ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո, որոնք Վաշինգտոնի կարծիքով սպառնալիք են ներկայացնում ամերիկյան […]
Դոհայում ԱՄՆ-ի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ. հուշագրի դրույթների կիրառումը կքննարկվի․ Բաղայի

Հուշագրի դրույթների կիրառումը կքննարկվի Դոհայում։ Ըստ APA-ի Թեհրանի բյուրոյի, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները։ «Մենք չէինք պլանավորել հանդիպում անցկացնել ամերիկյան կողմի հետ», – հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Բաղային նշել է, որ վաղը Դոհայում կայանալիք քննարկումները […]