Թուրքիան հնարավոր է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառի Հարավային Կորեային՝ դրանք Ռուսաստանին վերադարձնելու փոխարեն՝ ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին
Հոդվածում նշվում է, որ Անկարան 2019 թվականին բացառվել է F-35-ի մատակարարման ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո, որոնք Վաշինգտոնի կարծիքով սպառնալիք են ներկայացնում ամերիկյան տեխնոլոգիաների համար, քանի որ դրանք ունակ են հավաքելու F-35-ի վերաբերյալ ռադարային տվյալներ։
Euractiv-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը Անկարա կմեկնի ռեակտիվ շարժիչների և «F-35»-ների վաճառքի վերաբերյալ լավ լուրերով, ԱՄՆ նախագահը պատասխանել է.
«Կարծում եմ՝ կգնամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»։


































