Հուլիսի 4-ին Երևանում կայացավ «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը․ Հայաստանի ընտրությունը» խորագրով միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի հեղինակավոր մասնագետների, փորձագետների։
Քննարկվեցին տարածաշրջանի էներգետիկ անվտանգության, Հայաստանի ռազմավարական ընտրության, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների առանցքային հարցերը։
Կոնֆերանսը դարձավ արդյունավետ մասնագիտական հարթակ՝ տարբեր տեսակետների ներկայացման, փորձագիտական մտքերի փոխանակման և բովանդակալից քննարկումների համար:
Միջոցառմանը հրավիրված էին նաև «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչները, որոնք ծանոթացան ներկայացված փորձագիտական գնահատականներին։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ռուսական տան մեր գործընկերներին` հրավերի և արդյունավետ համագործակցության համար։
«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը



































