«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասին

Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումները Երևանի եվրոպական ուղղության հետևանք են, ասաց արևելագետ, տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատուության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։ Նրա խոսքով՝ խնդիրը գաղափարախոսական չէ, այլ տնտեսական. ինտեգրացիոն հարթակներում միաժամանակ լինելը դժվար է, երբ դրանց օրենսդրությունները չեն համատեղվում, և Հայաստանի եվրոպական շարժը […]

«ՀայաՔվե»-ն ՍԴ-ին մեղադրում է Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարման հաստատման մեջ

«Հայաքվե»-ն հայտարարում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը «դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը»՝ «բռնազավթելով ժողովրդի իշխանությունը» և «հափշտակելով ԱԺ մանդատների ⅗-րդը»։ Կազմակերպության պնդմամբ՝ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի «հակասահմանադրական» որոշումը՝ երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Հայտարարությունում ասվում է, որ ՍԴ-ն «ակնհայտ կանխակալություն» ցուցաբերեց և «տուրք տվեց աշխարհաքաղաքական ազդեցություններին»։ «Հայաքվե»-ն հայտարարում է պայքարի շարունակման և բոլոր […]

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի Վասիլևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին տեղեկացվել է հերթական ճեպազրույցի ընթացքում։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները բարելավել են իրենց մարտավարական դիրքերը և վերահսկողության տակ վերցրել Վասիլևկան։ Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Վլադիմիր Պուտինը հայտնել էր Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը։

«Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը․ Հայաստանի ընտրությունը». կոնֆերանս

Հուլիսի 4-ին Երևանում կայացավ «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը․ Հայաստանի ընտրությունը» խորագրով միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի հեղինակավոր մասնագետների, փորձագետների։ Քննարկվեցին տարածաշրջանի էներգետիկ անվտանգության, Հայաստանի ռազմավարական ընտրության, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների առանցքային հարցերը։ Կոնֆերանսը դարձավ արդյունավետ մասնագիտական հարթակ՝ տարբեր տեսակետների ներկայացման, փորձագիտական մտքերի փոխանակման և բովանդակալից քննարկումների համար: Միջոցառմանը հրավիրված […]

Պեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկ բառով արձագանքել է հարցին, թե արդյոք հուլիսի 4-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կհայտնենք», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր, որ մոտ ժամանակում Մոսկվա կժամանի ԱՄՆ պատվիրակությունը, իսկ այցի […]

Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին

«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունները հայտարարություն են արել՝ արձագանքելով Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների վերաբերյալ որոշմանը։ Նրանք պնդում են, որ այն չի լուծում լեգիտիմության խնդիրը, չի սրբագրում խախտումները և խորացնում է ճգնաժամը՝ պայքարը տեղափոխելով քաղաքական դիմադրության դաշտ։ Հայտարարության սկզբունքները՝ Սահմանադրության փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, […]

Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեսականորեն կարող էր հարված հասցնել Իրանի ղեկավարությանը, որը հավաքվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, սակայն հրաժարվել է նման քայլից՝ բանակցային գործընթացը պահպանելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը։ «Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, […]

ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նոր հրամանատար է նշանակվել ծովակալ Ալի Օզմային։ «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ նա իր առաջին հայտարարությունում ԱՄՆ-ին և Իսրայելին հղել է «մոտալուտ հատուցման» ուղերձ։

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 73,090 պաղեստինցի և վիրավորվել է 173,550 մարդ։ Զոհերի թիվը արդեն գերազանցել է 73 հազարը։