Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից) երկաթուղու ընթացիկ կառուցումը կխթանի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերի սերտացումը։ Նրա խոսքով՝ այս ծրագրի զարգացումը պետական առաջնահերթություն է։
Ուրալօղլուն նշել է, որ տրանսպորտային նախագծերը ռազմավարական քայլեր են, որոնք ակտիվացնում են արտադրությունը, արտահանումը, աշխատատեղերի ստեղծումը, տարածաշրջանի զարգացումն ու միջազգային գործընկերությունը։ Վերջին 24 տարում ոլորտում ներդրումները կազմել են 355 միլիարդ դոլար։
Նախարարը հավելել է, որ երկաթուղային ցանցում արված ներդրումներն փոխել են երկրի տնտեսական աճի տեմպերը։


































