Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը

Հայ Եկեղեցում Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը կոչվում է Վարդավառի պահք։ Այն սահմանված է տոնին նախորդող շաբաթվա համար՝ որպես պահքի շրջան։
Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից) երկաթուղու ընթացիկ կառուցումը կխթանի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերի սերտացումը։ Նրա խոսքով՝ այս ծրագրի զարգացումը պետական առաջնահերթություն է։ Ուրալօղլուն նշել է, որ տրանսպորտային նախագծերը ռազմավարական քայլեր են, որոնք ակտիվացնում են արտադրությունը, արտահանումը, աշխատատեղերի ստեղծումը, տարածաշրջանի զարգացումն ու միջազգային գործընկերությունը։ […]
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ոստիկանությունը մի քանի նահանգներում խուզարկությունների ընթացքում ձերբակալել է տասնյակ անձանց։ «Ահաբեկչական» հետաքննության շրջանակում թիրախավորվել են իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ և սոցիալիստական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև անցյալ շաբաթ տեղի ունեցած նմանատիպ քննության ժամանակ։ Խուզարկություններն ու ձերբակալությունները այսօր առավոտյան միաժամանակ կատարվել են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Քոջաելիում, Անթալիայում, Դերսիմում, Ուրֆայում, Չանաքքալեում և […]
Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը կիրակի հայտարարել է, որ հակառակորդների ցանկացած սխալ կամ սխալ հաշվարկ կստանա «կործանարար և վճռական պատասխան», հաղորդում է Mehr-ը։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մոսալլայում անցկացված հոգեհանգստյան աղոթքի արարողության շրջանակում բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան նշել է, որ Իրանը մշտապես օգտագործում է հրադադարի ժամանակահատվածները մարտական պատրաստվածությունն ամրապնդելու համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ […]
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի ապագա գոյությունը երաշխավորված չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա», – ասել է նա։ Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ նրա խոսքով՝ փորձելով կանխել Միացյալ Նահանգների դուրս գալը դաշինքից։
Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան

Իսրայելի բանակն այսօր հարվածել է Լիբանանի հարավին՝ շարունակելով ռազմական գործողությունները, որոնք Բեյրութը և «Հեզբոլլահը» գնահատում են որպես հրադադարի խախտում։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն ուղղված են եղել «Հեզբոլլահի» անդամների և ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ըստ իսրայելական կողմի՝ թիրախավորված անձինք ներգրավված էին խմբավորման ռազմական գործունեության վերականգնման […]
ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը. Politico

Եվրոպան արագորեն ամրապնդում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը Ռուսաստանի աճող սպառնալիքի և դաշինքում ԱՄՆ-ի դերի անորոշության ֆոնին, գրում է «Politico»-ն։ Տարածաշրջանը վերակառուցում է պաշտպանությունը՝ «առաջին օրերին՝ միայնակ» սցենարի համար։ Ֆինլանդիան պահպանում է համընդհանուր պաշտպանությունը, մոտ 870 հազար պահեստազորը և «տոտալ պաշտպանությունը», շեշտելով, որ կարող է միայնակ ընդունել առաջին հարվածը, միաժամանակ ուժեղացնում է սպառազինությունը և վերադառնում ականների […]
Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ

Սպիտակ տունը հրապարակել է զեկույց, որտեղ Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարությունը, հատկապես Ամերիկայի պատմության ազգային թանգարանը, մեղադրվում է «գաղափարախոսական կողմնակալության» և «արմատական ակտիվիզմի» մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի Ներքին քաղաքականության խորհրդի կողմից՝ ԱՄՆ Անկախության օրը, հայտնում է Associated Press-ը։ Զեկույցը պնդում է, որ թանգարանի ղեկավարությանը «չի կարելի վստահել» և հաստատությունն «զավթված» է գաղափարախոսությամբ, ինչն իբր […]
ՀՀ Սահմանադրությունը սևագիր չէ, որը կարող է վերաշարադրվել և խմբագրվել ինչ-որ մեկի ճնշման տակ. ՀՃՇ առաջնորդ

Սիրելի հայրենակիցնե՜ր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը սևագիր չէ, որը կարող է վերաշարադրվել և խմբագրվել ինչ-որ մեկի ճնշման տակ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ժողովրդին։ «ՔՊ»-ական վարչախումբը պարտավոր է հարգել Սահմանադրությունը և խստորեն հետևել դրանում ամրագրված դրույթներին, իսկ Սահմանադրությունը պաշտպանելու կոչված մարմինները, որքան էլ լինեն մեկ մարդու կամակատարը, պարտավոր են հետաքննել Սահմանադրության դրույթների […]