Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան

Իսրայելի բանակն այսօր հարվածել է Լիբանանի հարավին՝ շարունակելով ռազմական գործողությունները, որոնք Բեյրութը և «Հեզբոլլահը» գնահատում են որպես հրադադարի խախտում։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն ուղղված են եղել «Հեզբոլլահի» անդամների և ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ըստ իսրայելական կողմի՝ թիրախավորված անձինք ներգրավված էին խմբավորման ռազմական գործունեության վերականգնման փորձերում, ինչը, Թել Ավիվի գնահատմամբ, խախտում է գործող հրադադարը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն