Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը կիրակի հայտարարել է, որ հակառակորդների ցանկացած սխալ կամ սխալ հաշվարկ կստանա «կործանարար և վճռական պատասխան», հաղորդում է Mehr-ը։

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մոսալլայում անցկացված հոգեհանգստյան աղոթքի արարողության շրջանակում բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան նշել է, որ Իրանը մշտապես օգտագործում է հրադադարի ժամանակահատվածները մարտական պատրաստվածությունն ամրապնդելու համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործում ենք ցանկացած հրադադար՝ մեր մարտական հնարավորությունները կատարելագործելու համար»։

Մեկնաբանելով երկրի «նահատակված» առաջնորդի հրաժեշտի արարողությանը քաղաքացիների զանգվածային մասնակցությունը՝ Աքրամինիան հավելել է. «Ինչպես ասում էր մեր նահատակ առաջնորդը, այս մարդիկ ընտրյալներ են, և, Աստծո կամոք, նրանք կշարունակեն այս հեղափոխությունը, որպեսզի այն փոխանցեն դրա իրական օրինական պահապանին՝ Իմամ Մահդիին»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն