Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ոստիկանությունը մի քանի նահանգներում խուզարկությունների ընթացքում ձերբակալել է տասնյակ անձանց։ «Ահաբեկչական» հետաքննության շրջանակում թիրախավորվել են իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ և սոցիալիստական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև անցյալ շաբաթ տեղի ունեցած նմանատիպ քննության ժամանակ։

Խուզարկություններն ու ձերբակալությունները այսօր առավոտյան միաժամանակ կատարվել են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Քոջաելիում, Անթալիայում, Դերսիմում, Ուրֆայում, Չանաքքալեում և Բուրսայում։ Գործողությունները կապվում են հուլիսի 7-8-ը մայրաքաղաք Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ, իսկ վերցվածների մեջ կան գիտնականներ, փաստաբաններ, իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ, ասոցիացիաների ու արհմիությունների անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն