ՆԱՏՕ-ի ապագա գոյությունը երաշխավորված չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա», – ասել է նա։
Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ նրա խոսքով՝ փորձելով կանխել Միացյալ Նահանգների դուրս գալը դաշինքից։


































