Ռուսաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 7-ի համար բարձրացրել է արտարժույթների պաշտոնական փոխարժեքները, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
Նոր տվյալներով՝ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքն աճել է ավելի քան 70 կոպեկով՝ 77,22 ռուբլուց հասնելով 77,96 ռուբլու։ Եվրոն թանկացել է՝ 88,03 ռուբլուց մինչև 89,26 ռուբլի, իսկ չինական յուանը՝ մոտ 7 կոպեկով՝ 11,38-ից մինչև 11,45 ռուբլի։
«Ալֆա-Ֆորեքս»-ի ներդրումային ռազմավարությունների հետազոտությունների բաժնի ղեկավար Սպարտակ Սոբոլևի գնահատմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 75-80 ռուբլու միջակայքում։ Նրա խոսքով՝ իրավիճակի վրա կազդեն նաև Ֆինանսների նախարարության արժութային ինտերվենցիաների կրճատումը և նավթի համաշխարհային գների երկարատև անկման հետևանքով ռուսական հումքային արտահանողների եկամուտների նվազման սպասումները։


































