Ուկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հուլիսի 6-ի գիշերը չի հաջողվել խոցել բալիստիկ հետագծով թռչող 29 հրթիռներից և ոչ մեկը՝ զգացվում է Patriot համակարգերի հրթիռների դեֆիցիտը։ Դրա մասին հայտարարել է Օդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, հաղորդում է «Ուկրաինյան ճշմարտություն»-ը։

«Ցուցանիշը, մեղմ ասած, ցածր է։ Համակարգերը բավարար են, անհրաժեշտ է հրթիռների մշտական մատակարարում։ Ռուսներն օգտագործում են PAC2 և PAC3 որսիչ-հրթիռների լուրջ դեֆիցիտը՝ ավելի շատ կենտրոնանալով բալիստիկ հրթիռներով հարվածների վրա»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն