ՀՀ ՔԿ-ում ստացվել են տվյալներ, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ 2022–2024-ին կատարվել են առանձնապես խոշոր խարդախություն և փողերի լվացում։ ԻԻՀ գործընկերների հետ, լոգիստիկայի քողի տակ ներմուծվել են 52 տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք ու այլ ապրանքներ, կեղծվել են մաքսային փաստաթղթեր, հափշտակվել է 21,072,827 դոլարին համարժեք շուրջ 8,126,946,460 դրամ։
Հափշտակվածի ծագումը քողարկվել է կեղծ փաստաթղթերով ու օտարություններով, գումարները միախառնվել են այլ եկամուտներին։ Բացի այդ, Գ.Ծ.-ն Ռ.Կ.-ի հետ, վառելիքի գործարքով, ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ հափշտակել է 934,465 դոլար և այն միախառնել իր ղեկավարած ՍՊ ընկերության շրջանառությանը։


































