ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է հրաժարականի մասին՝ իշխանությունն փոխանցելով հատուկ ստեղծված ազգային կոմիտեին, որը կկառավարի Գազայի հատվածը։
Անկլավի իշխանությունների գրավոր հաղորդագրությամբ՝ «արտակարգ կառավարական կոմիտեի» ղեկավար Մոհամմեդ ալ-Ֆարան հրաժարական է ներկայացրել և լուծարել է կառավարական կոմիտեն։
Գազայի կառավարման ազգային կոմիտեն ստեղծվել է այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» կողմից՝ Գազայի շուրջ իրավիճակի կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի համաձայն։ Կոմիտեի կազմում ընդգրկված են պաղեստինցի գործիչներ, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում։


































