Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի՝ տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության հետ կապված աշխատանքից ազատումների ֆոնին։ Սա համապատասխանում է ընկերության անձնակազմի մոտ 2,1 տոկոսին, գրում է DW-ը։
Սակայն ծառայողական գրությունում անձնակազմի գծով տնօրենը նշել է, որ կրճատումները ուղղակիորեն կապված չեն արհեստական բանականության հետ, թեև այն փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը որոշ առաջադրանքների ավտոմատացման հաշվին, փոխանցում է Reuters-ը։
Լրագրողները հավելում են, որ Microsoft-ը հաճախ կրճատումներ է անում ֆինանսական տարվա վերջում (ավարտվում է հունիսին) ծախսերի պլանավորման շրջանակում։ Հուլիսի 6-ի դրությամբ ընկերության բաժնետոմսերը թեթևակի էժանացել են՝ 1,5 տոկոսից փոքր-ինչ ավելի։


































