Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձևավորվելիք Հայաստանի նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը բարեկամության և բարիդրացիության ոգով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կողմերը հանդիպել են երկուշաբթի «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում։ Միշուստինը նաև նշել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո։


































